«Ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Աղվան Վարդանյանը: «Ես հիշում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կարգախոս ուներ՝ ասեք, կանենք: Մենք ասում ենք՝ ձեր խոստացածը կատարե՛ք... Տիկին Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ օրենքն ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս. ձե՛զ ոչինչ չի տալիս, մեր կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք: Ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 2026-ը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք՝ առաջարկվում է 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաև սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, սննդամթերքի կազմը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, իսկ որպես հաշվարկի հիմք առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասել է, որ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ. Կառավարության հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի:
ՔՊ-ն դեմ կքվեարկի ընդդիմության ներկայացրած նախագծին:

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար
12400:40
Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումից հետո
8500:28
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի արժեքը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար
12400:16
ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ֆեներբահչե»-ին 7 միլիոն եվրոյով
13000:03
«Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ». Էրդողան
106Երեկ, 23:11
Ռուսաստանը փակում է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ սահմանային անցակետերը
86Երեկ, 22:59
«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ». Արման Աբովյան
117Երեկ, 22:12
Ֆրանսիայի վիզայի դիմումների կենտրոնը կդադարեցնի Շենգենյան վիզայի դիմումների ընդունումը երրորդ կողմերից
91Երեկ, 21:45