«Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու 4 հնարավոր տարբերակ կա»․ Էդգար Ղազարյան
![]() 346 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 23:18 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթացի հնարավոր տարբերակներին։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնա ՀՀ վարչապետ, շարունակելու է կատարել Ալիևի և Էրդողանի պահանջները, ինչը հանգեցնելու է մեր պետության վերջնական կործանմանը»,- ընդգծեց Ղազարյանը՝ ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տեսական 4 հնարավոր տարբերակ։ «Եկեք տեսականորեն քննարկենք, թե ինչ է հնարավոր անել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու, նրան վարչապետի պաշտոնում չտեսնելու համար․․․ Տեսականորեն դրա համար գոյություն ունի 4 տարբերակ՝ առաջինը նրա մահն է, երկրորդը՝ ձերբակալությունը և քրեական վարույթի նախաձեռնումը, երրորդը՝ նրա հրաժարականը վարչապետի պաշտոնից և չորրորդը՝ անվստահություն հայտնելու գործընթացը։ Աստված է մարդուն կյանք տալիս, և Աստված է որոշում, թե երբ նա երկրային կյանքին հրաժեշտ տա, հետևաբար դա որևէ անհատի գործողություններից կախված չէ, իսկ եթե ապավինենք բնությանը, ապա շատ քիչ հավանական է, որ նա առաջիկայում առողջական հանգամանքների բերումով կարող է մահանալ․․․ Հետևաբար առաջին տարբերակը քիչ հավանական է»,- նշեց Ղազարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
