Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ»
![]() 190 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը եւ վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», և արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար: Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչև վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին՝ գրելով, թե հետևում է իրադարձություններին: Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորել՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, և ԱԺ-ն պետք է կայացնի որոշում՝ Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
