«Համոզվում եմ, որ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում․ վարում, ցանում, հնձում ենք»․ Նիկոլ Փաշինյան

«2018-ց ինչ ծրագիր ասես արեցինք, հետո բյուջեի կատարողականը բացում ենք, տեսնում ենք 1%, 5%, չկա հետաքրքրվածություն»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ։
Անդրադառնալով բնակիչների հետ ունեցած զրույցներից մի դրվագի ՝ Փաշինյանն ասաց․ «Հիմա եթե էտ խոսակցությունը չլիներ, ես ելույթ էի ունենալու և ասեի, որ մենք մեր գյուղացիներին աջակցում ենք, քաջալերում ենք, բայց հիմա էն մարդիկ, որոնց հետ ես շփվեցի, այս ծրագիրը նրանց հետ ոչ մի կապ չի ունենալու։ Չի ստացվում մեր երկխոսությունը նրանց հետ, այս ծրագրերը նարնց էդ վիճակից չեն հանում։ Մարդկանց մտածելով, ով սև ցուցակում չի, հարուստ է, և ուրեմն նրանն է այս ծրագիրը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը լավը չի համարում։ «Սա միջին և խոշոր ֆերմերներին աջակցելու ծրագիր է։ Եկեք չասենք՝ գյուղացիներին աջակցում ենք։ Սա զարգացման ծրագիր չի ու մեր զարգացման ծրագրերը չեն աշխատում, կամ էլ աշխատում են հատվածական։ Ես էլի եմ համոզվում՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում, վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, պարարտանյութեր ենք տալիս։ Վերլուծություն անում՝ կաբինետներում»,- ասաց նա՝ շարունակելով, որ թեպետ ծրագիրն այս տարի էլ կընդունվի, բայց գուցե ավելի լավ է փոխարենը մի մանկապարտեզ կառուցվի։

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
28702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
29302.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
29302.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
29802.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
18802.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
23902.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
27001.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
100401.10.2026, 08:37