«Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել»․ Արման Թաթոյան
![]() 170 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 16:00 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թելեգրամյան գրառումը․ «Իշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ՝ նրանց նախընտրական գործունեությունը խոչընդոտելու կամ ավելի հեռուն գնացող նպատակներով: Օգտագործվում են քրեական դատավարության մեթոդներ: Զուգահեռ սաստկացել են իշխանական լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի էջերով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ արշավը, վիրավորանքը, ծաղրը: Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական վարույթով ճնշման փորձը նրան Քննչական կոմիտե հրավիրելով վաղուց նախաձեռնված ինչ-որ վարույթով, այն էլ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ նրան զրկելով այդ օրը քարոզչության հնարավորությունից: Վարդան Ղուկասյանին ձերբակալման ենթարկելու անհամաչափ մեթոդները՝ առանց իրավաչափ հիմքերի: Այսօրվա գործողությունները Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ, խուզարկությունները նրանց գրասենյակներում, քրեական հետապնդման քայլերը նրանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ավագանու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման գործողությունները ճնշման նպատակ ունեն և այլն: Մինչդեռ, արտոնյալ վիճակում է իշխանության թեկնածուն: Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք ունեն պատժիչ բնույթ, սաստկացել են քվեարկությունից անմիջապես առաջ ու արվում են այնպես, որ ազդում են թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա կամ արվում են հենց այդ նպատակով: Մեր դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնենք նաև միջազգային կառույցներին»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
