Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի պատգամավորները պետք է ամոթից գետինը մտնեն, բերանները չբացեն»․ Տիգրան Պետրոսյան

«Արցախի պատգամավորները պետք է ամոթից գետինը մտնեն, բերանները չբացեն»․ Տիգրան Պետրոսյան
637
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 20:36

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի որոշ պատգամավորներ յաման աշխուժացել են կայանալիք հանրահավաքի կապակցությամբ, նույնիսկ պաթոսային գրառումներ են անում ՖԲ-ում՝ ես ներկա եմ լինելու, չեմ պատրաստվում լռել և այլն։
Իրականում, առաջին հերթին հենց պատգամավորները, ովքեր ընտրված են ժողովրդի կողմից, պիտի մեր իրավունքների համար պայքարեին, հավաքներ նախաձեռնեին և այլն, ու դա պիտի տարիուկես առաջ անեին։ Հիմա, երբ հանրությունը տեսավ, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունը չի զբաղվում իրենց իրավունքներով, ստիպված ինքնակազմակերպվեցին՝ հավաք հայտարարեցին, սրանք սկսեցին տարբեր ծակերից դուրս գալ՝ տե՛ն կացիք, չեն պատրաստվում լռել։
Ես չեմ զարմանում, երբ տարբեր ճամբարներ փոխած, ինքնասիրություն չունեցող պատգամավորները, ովքեր պարտավոր էին այսքանը ժամանակին կազմակերպել և իրենց ընտրած ժողովրդի իրավունքների համար պայքարել, փորձում են հիմա փիարվել՝ էտ ա նման մարդկանց էությունը, սակայն զարմանում եմ մեր հանրության կողմից նման գրառումները հավանելը, ի՞նչն եք հավանում, կարո՞ղ եք ինձ բացատրել, գուցե ես չեմ հասկանում…
Իսկ իմ կարծիքը էն ա, որ Արցախի պատգամավորները, նամանավանդ այն 22 հոգին, պետք է ամոթից գետինը մտնեն, բերաններն էլ չբացեն, քանզի այսքանից հետո նրանք այդ բարոյական իրավունքը ընդհանրապես չունեն…
P.S. Ասում են մեկը կա, այնքան է անիրես, որ ցանկացել է ելույթ ունենա՝ կազմակերպիչները պոսլատ են արել…»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան