«ՔՊ-ն Գյումրիում հաղթելու շանս չունի, եթե իհարկե բոլորիս չկալանավորեն»․ Մարտուն Գրիգորյան
![]() 354 Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 13:06 «ՔՊ-ի ամբողջ տեղական իշխանություններն իրար հերթ չտալով՝ հարցազրույց են տալիս, թե Մարտուն Գրիգորյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին։ Այստեղից հետևություն, որ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ։ Այն գյումրեցին, ով պատրաստ է Մարտունին, Ռուբենին, Կարենին ձայն տալ, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտալ, հետևություն են անելու, որ եթե մեզ են ձայն տալու, բայց այդ ձայները գնալու են Վարդանին, ում ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, նստելու է տանը և չեն գնալու ընտրության»,-լրագրողների հետ զրույցում ասաց «մեր քաղաքը» դաշինքը գլխավորող, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ նշելով, որ այս փաստարկները բերելով նա Վարդան Ղուկասյանի չի վիրավորում։ Մարտուն Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու չի ընդունում Վարդան Ղուկասյանի՝ իրեն միանալու առաջարկը ․ «Նա պարզապես խոցելի կերպար է, ով շատ բացթողումներ է ունեցել։ Դրանցով պայմանավորված՝ գործ կհարուցեն նրա վրա, եթե իշխանությունները չկարողանան հաղթել։ Կձերբակալեն, ու նորից ժամանակավոր պաշտոնակատար, նորից լարվածություն»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով ՔՊ-ն 50+-ի շանս չունի, թեկնածու ուժերը ևս նրանց միանալու նպատակ չունեն․ «Եթե բոլորիս կալանավորեն, հա, էդ դեպքում գուցե ընտրվեն»,- ասաց Գրիգորյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
