Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը դադարեցրել է գործունեությունը. «Փաստ»
![]() 131 Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 10:00 «Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին: Մեր տեղեկություններով, ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց: Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ՝ այդ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Սակայն հիմա արդեն, մեր տեղեկություններով, նույնիսկ այդ թեման է փակված»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
