Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հանեք վարչական և ֆինանսական ռեսուրսը ու ՔՊ-ից բան չի մնա». Արմենուհի Վարդանյան

«Հանեք վարչական և ֆինանսական ռեսուրսը ու ՔՊ-ից բան չի մնա». Արմենուհի Վարդանյան
250
Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ., 11:24

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանեք վարչական և ֆինանսական ռեսուրսը ու ՔՊ-ից բան չի մնա։ Սա ակնհայտ է! Ցուցանիշն ավելի խայտառակ կլիներ, եթե Սարիկին էս ընթացքում զոռբայությամբ խցկած չլինեին քաղաքապետարան...
Բայց իհարկե չէր լինի այս թատրոնը Գյումրիում, եթե հաշտվեին նախորդ ընտրությունների արդյունքների հետ։ Արտահերթ ընտրությունների գնացին 2026-ի համապետականից առաջ Գյումրին վերցնելու մեծամտությամբ։ Գյումրին բոլոր իշխանությունների համար գերկարևոր նշանակություն է ունեցել։ Տապալվեցին այնպես, ինչպես 2021-ին։
Ինձ չի ուրախացնում նաև մյուսների քվեները։ Նրանց էլ ենք ճանաչում ուղն ու ծուծով, ցնծալու բան չկա, տակը մատերիալ չկա, պարզ ասած։ Այնպես որ խորը դեգրադացիայի մեջ ենք և խոսքը, բնականաբար, միայն Գյումրիի մասին չէ»: