«Պարո՛ն Բեգոյան, ասում են՝ ծառեր եք կտրում»․ Տիգրան Ավինյան

«Պարո՛ն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում ու սակուրաներ եք տնկում ամենուրեք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, խոսքն ուղղելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ի պատասխան՝ Բեգոյանը հայտնեց․ «Ցավոք այնտեղ ինչ ծառեր որ կտրել ենք, դիմացը մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են։ Կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում։ Կառավարության շենքի կողքերով ու հետնամասով՝ Մելիք Ադամյան փողոցում, շատ խիստ վթարային, ծեր, փտած, հիվանդ թեղիները դեռևս 2022 թվականից ներառված են ծրագրում՝ փոխարինման համար։ Երկու օրվա ընթացում անցկացրել ենք ոռոգման նոր համակարգ, հեռացվել են սաղարթ չձևավորող 59 հիվանդ թեղիներ, փոխարենը տնկվել են 82 կատալպա տեսակի գնդաձև, 15 տարեկան ծառեր, որոնք այս տարի արդեն կունենան բավականին ստվեր»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
154316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
126215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
165213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200210.11.2026, 19:37