Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով»․ Արտակ Բեգլարյան

«Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով»․ Արտակ Բեգլարյան
195
Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 20:36

«ՀՀ գործող իշխանությունները դեմ են արցախցիների վերադարձին, ավելին՝ նույնիսկ ուղիղ տեքստով ասում են, որ դա ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք է։ Հետևաբար հստակ է, որ արցախցների վերադարձի իրավունքի առումով նրանց դիրքորոշումը չի փոխվելու, և ՀՀ իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն ստանձնելու արցախցիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ արցախցիները չպետք է պայքարեն իրենց իրավունքների իրացման համար և չպետք է պահանջեն լուծումներ, միջազգային մեխանիզմներ»,- Ազատության հրապարակում «Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձը իրավունք է, և որքան էլ այն հնարավոր չէ նման աշխարհաքաղաքական և ներքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում, դա չի նշանակում, որ հնարավոր չէ նաև ինչ-որ ժամանակահատավածում՝ դա կլինի տարիներ, թե տասնամյակներ հետո։ «Վերադարձի իրավունքը հիմնարար իրավուք է․ նախ՝ այն առնչվում է 150 հազար մարդու և ժողովրդի իրավունքների, և երկրորդ՝ սա հակամարտության կայուն և արդար կարգավորումներից մեկն է, հետևաբար այս իրավունքի մասին պետք է խոսենք և գործենք, որպեսզի աստիճանաբար մոտենանք այդ տեսլականին»,- նշեց Բեգլարյանը՝ նաև ընդգծելով, որ Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով։

«Արցախի հարցը չի փակվի անգամ Մինսկի խմբի լուծարումով»․ Արտակ Բեգլարյան