«Նիկոլ Փաշինյանը դաժան հաշվեհարդար կտեսնի. կլինեն ձերբակալություններ, թիմերից առևանգումներ»․ Էդգար Ղազարյան
![]() 547 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 22:48 «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «իշխանությունը չի վայելում հանրության վստահությունը և պետք է վռնդվի»,- այս մասին 168-ի եթերում նշեց հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այս ընտրություններից հետո հրաժարական տար, քանի որ նա իր թիմով ներգրավված էր ընտրարշավում, բայց երկու համայնքում էլ ժողովուրդը տապալել է այս իշխանություններին: Անդրադառնալով հարցին՝ Փաշինյանը կհաշտվի՞ այս իրավիճակի հետ, թե՞ այլ գործողությունների ականատես կլինենք, Ղազարյանը պատասխանեց. «Փաշինյանի համար քաղաքացու որոշումը օրենք է միայն այն դեպքում, երբ դա համընկնում է իր որոշումների հետ, մնացած բոլոր դեպքերում ինքը դաժան հաշվեհարդար է տեսնում և՛ այդ որոշումը կայացնողների, և՛ այդ որոշման արդյունքում ընտրված գործիչների նկատմամբ: Կարծում եմ՝ արժի հիշել, թե ինչու Գյումրիում եղան ընտրություններ, որովհետև Փաշինյանը չի հաշտվել Գյումրի համայնքի բնակիչների՝ 2021թ. կայացրած ընտրության հետ, որը որևէ առնչություն չուներ ՔՊ-ի հետ, և նրանք տապալեցին Գյումրիում իշխանությունը, որպեսզի նորից զավթեն: Հիմա ի՞նչ փոխվեց. նույն Նիկոլ Փաշինյանը, նույն Գյումրիի բնակիչները, որոնք չեն ուզում տեսնել Փաշինյանին: Դրան կհաջորդեն ձերբակալություններ, հաշվեհարդարներ, տարբեր թիմերից մարդկանց առևանգումներ․ այն, ինչ տեղի ունեցավ նաև Երևանում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
