«ՔՊ-ի բոլոր նարատիվները պայթել են․ շռնդալից պարտություն կրեցին»․ Արման Աբովյան
![]() 352 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 23:24 «ՔՊ-ն շռնդալից պարտություն կրեց․․․ Գյումրեցիները ապացուցեցին, որ սառը ու սթափ դատող ժողովուրդ են․․․ Մարդիկ թավշյա հեքիաթներից զզվել են»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ «Իշխանության ոտքերը գետնից կտրվել, «ամպոտվել» էին։ Հիմա, կարծում եմ, Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք մերժելի են․․․ Իրենք մարդկանց մոտ կորցրել են հարգանքը։ Մարդիկ սոցիալական արդարության և խաղաղության ակնկալիք ունեին։ Այս իշխանությունները երկուսն էլ տապալեցին․․․ Իրենց բոլոր նարատիվները պայթել են։ Իշխանությունը կորցնում է իր դիրքերը։ Մարդիկ այլընտրանք են փնտրում, առողջ խոսք և լուծումներ»,- ընդգծեց Աբովյանը,- ականատես կլինենք քրեական վարույթների։ Փաշինյանը, կարծում եմ, նաև թիմի ներսում փոփոխություններ կանի, հնարավոր է նաև, որ քրգործեր հարուցվեն նաև նրանց նկատմամբ, որպեսզի մարդկանց համոզի, թե թիմն է մեղավոր, բայց դա այլևս համոզիչ չի լինի։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այո, իշխանությունն իր ռեսուրսը մաշել է, բայց ատամներով փորձելու է կռիվ տալ աթոռների համար»։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
