«Կախված բժշկի նշանակած «գլխացավի» դեղի ազդեցությունից՝ ինքը կարող է ձերբակալել ընտրված քաղաքապետին»․ Էդգար Ղազարյան
![]() 331 Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 21:30 «Եթե հավասար պայմաններում Գյումրիում և ցանկացած այլ համայնքում լինեն ընտրություններ՝ ՔՊ-ի վարկանիշը չի կարող գերազանցել 3 %-ի շեմը»,- «Պանորամա»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է շնորհավորեր ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին, այլ պետք է հրաժարական տար՝ այդ ընտրությունների արդյունքների մասին լսելով, ինչպես դա արել է Վրաստանի նախկին վարչապետը»,- ասաց գործիչը։ «Ադրբեջանաթուրքական հեղափոխությունը մեկնարկեց Գյումրիից՝ ոտքով, բավականին խեղճ ու համեստ տեսքով, բայց ընդամենը 6 տարի անց Գյումրի էր վերադարձել մի քանի միլիոն դոլար արժողությամբ մեքենաներով, շարասյուներով, իրեն ուղեկցող մարդկանցով։ Այսինքն՝ ստացվում է՝ ընտրեք ինձ, թե չընտրեք, գոհ եք ինձնից, թե դժգոհ,միևնույնն է՝ ես ձեր ղեկավարն եմ, հավիտենական եմ, կարամ նաև շնորհավորեմ, կարամ ձերբակալեմ...Էդ էլ արդեն կախված է «գլխացավի դեղի» ազդեցությունից․․․ Բժիշկը շատ հետաքրքիր մեթոդ է կիրառել, ասել է, որ դա գլխացավի դեղ է, և կախված այդ դեղի ազդեցությունից, ինքը կարող է որոշել ձերբակալել ընտրված քաղաքապետին, ինչպես եղավ Վանաձորի պարագայում․․․»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով՝ ՔՊ-ն պետք է վռնդվի բոլոր համայնքներից, իսկ Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնից։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
15517:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
14516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
14216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
12815:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10414:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
23514:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
26014:12
