Հայտնի է` ինչ են քննարկել Բայրամովն ու եվրոպացի պաշտոնյաները
![]() 320 Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ., 22:06 Երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդուին և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հաղորդում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրոմիության (ԵՄ) միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Նշվել է, որ Ադրբեջանը և ԵՄ-ն սերտորեն համագործակցում են տնտեսության, առևտրի, էներգետիկ անվտանգության, կանաչ էներգետիկայի և այլ ոլորտներում, և քննարկվել են այդ ոլորտներում համագործակցության հարցեր։ «Մասնավորապես նշվել է, որ մեր երկրի նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ծրագրերը կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և ընդգծվել է էներգիայի ավանդական աղբյուրների և այլընտրանքային էներգիայի ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ հայտարարության մեջ։ Բայրամովը մանրամասն տեղեկություններ է հայտնել նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին՝ նշելով, որ իբրև թե «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի» տարածքներում իրականացվում են լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքներ, ինչպես նաև մարդասիրական ականազերծում։ Բացի այդ, բարձրացվել են ականազերծման և անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ոլորտում Եվրոմիության հետ համագործակցության հարցեր։ Նշվել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և խաղաղ գործընթացում ձեռք բերված հաջողություններին, Հայաստանի Սահմանադրության մեջ իբրև թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև «այդ երկրի արագ սպառազինումը» սպառնում են խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
