«Մինչև ապրիլի 15-ը բավականին ժամանակ ունենք՝ որոշում կայացնելու»․ Բաբկեն Հարությունյան
![]() 293 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 11:42 «Մենք բավականին ժամանակ ունենք՝ մինչև ապրիլի 15-ը որոշում կայացնելու համար։ Էս ի՞նչ մոտեցում է, ի՞նչ շանտաժի լեզվով խոսք է՝ այ, եթե հիմա չասեցիք, ուրեմն գործարքի եք գնացել»,- «Պոլիտիկ»-ի ուղիղ եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է լռում Գյումրու քաղաքապետի թեկնածու, իրենց թիմակից Մարտուն Գրիգորյանը և ի՞նչ է մտածում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հայտարարվել է, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, կարմիր գիծը քաշված է։ Նման հայտարարություն անելն այդքան պարզ ու միանշանա՞կ է։ Մենք ունենք օրենքով սահմանված ժամկետ՝ որոշում կայացնելու համար։ Մարտուն Գրիգորյանը հայտնել է նաև, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա չի կազմի»,- ասաց Բաբկեն Հարությունյանը՝ նշելով, որ պետք չէ Մարտուն Գրիգորյանի ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ դնել, իսկ ահա Վարդան Ղուկասյանին ոչ ոք երբեք ընդդիմադիր շարժումների ժամանակ չի տեսել։ «Վարդան Ղուկասյանին քվեարկելը պատասխանատվության խնդիր է, պետք է մտածել՝ ինչ ֆորմատով ես այդ պատասխանատվությունը ստանձնում։ Մի իրավիճակ է, երբ քվեարկում ես Վարդան Ղուկասյանի օգտին և ստանձնում ես պատասխանատվություն, երկրորդ իրավիճակ է, երբ դու ՔՊ-ից ազատվելու համար անհրաժեշտ ձայնը տալիս ես և չես ստանձնում քաղաքական պատասխանատվություն, մնում ես ընդդիմություն։ Ես ոչ մի տարբերակ չեմ կարող ասել, քանի որ, նորից եմ ասում, դեռ կա ժամանակ»,- հավելեց Հարությունյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
