Վատ աշխատողների ցանկ են կազմում. «Հրապարակ»
![]() 198 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է. «Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաև՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին: Ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։ Բնականաբար, չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության և հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի՝ ձուկը գլխից է հոտում, ու առաջին հերթին պետք է «գլխից» ազատվել։ Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաև ՔՊ ֆրակցիայում, այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ, և ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել: Իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձևակերպել էին՝ «Գյումրիում ՔՊ պարտության հարցը», ապա փոխել էին: Հավանաբար՝ սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել ևս՝ դրան վերբալ ձևակերպում տալը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
