«Երևանի թանկարժեք հատվածներին «էժան» գներով տիրանալու ծրագիր է իրականացվում»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Շատ սեփականատերեր չեն կարողանալու գույքահարկի վճարումները կատարել, նրանց մոտ ձևավորվելու են գույքահարկի չկատարված պարտավորություններ, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսելու է այդ գումարները գանձել։
Այսինքն՝ պետական կառավարման ամբողջ ներուժը մղվում է պարտքեր ձևավորելուն և այդ պարտքերը գանձելուն։ Դրանից հետո գալու է արդեն քաղաքացիներին ունեզրկելու, աճուրդներով նրանց ունեցվածքը վերաբաշխելու գործընթացը: Այս շղթան Երևանի թանկարժեք հատվածներին «էժան» գներով տիրանալու հստակ ծրագիր է։
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ Դրանցից 402 000-ի սեփականատերերը կվճարեն տարեկան մինչև 30 000 դրամ գույքահարկ, մնացած 30 հազարը կվճարեն բազմապատիկ աճած գույքահարկ, իսկ հին սանդղակով հարկվող մյուս բնակֆոնդի տարեկան գույքահարկը չի գերազանցի 5000 դրամը»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41203.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
122902.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
152501.09.2026, 18:06