Վանաձորում ընտանիքի 4 երեխաներն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 7-ամյա Դ․ Գ-ն, 12-ամյա Հ․ Գ-ն, 14-ամյա Ա․ Գ-ն և 10-ամյա Ա․ Գ-ն՝ առողջական վիճակները՝ միջին ծանրության: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին երեխաների մայրը հայտնել է, որ որդու ծննդյան արարողության կապակցությամբ մարտի 27-ին «Տարոն 4» թաղամասում գտնվող նորակառույց խանութից գնել է թխվածք և ընտանիքի անդամների հետ կերել այն, իսկ հաջորդ օրը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրանց տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»: Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
9617:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8015:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9114:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25212:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25009:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
356Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
213Երեկ, 18:48