«Ալեն Սիմոնյանը պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել»․ Վահե Մակարյան
![]() 289 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 11:54 Լրագրող Վահե Մակարյանի թելեգրամյան գրառումը․ «Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։ Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու Մեդիահաբի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։ Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ՝ պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի։ Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։ Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց Մեդիահաբին է պարտվել վերջերս, որոշներով էլ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։ Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում։ Այսքանը՝ առավոտ բարի լույսով»։ Աղբյուրը` Վահե Մակարյան |
«Փաշինյա՛ն, 2000 ձայն ենք տվել, պահանջում ենք, մեր հարցը լուծի»․ Քասախի բնակիչ (տեսանյութ)
5509:54Շրջանների մեծ մասում «ցեխային անձրևներ» են տեղացել
8009:42Քասախ համայնքի բնակիչները փակել են Աշտարակ տանող մայրուղին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
18408:54Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում (լուսանկար)
14501:30«Զորավարժությունը ենթադրում է ՀՀ-Իրան սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ». Փույա Հոսսեինի (լուսանկար)
25100:42«Տիգրանին խոշտանգելու համար դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
24500:0624 ժամ ջուր չի լինելու Երևանի և Արմավիրի բազմաթիվ հասցեներում
341Երեկ, 23:48«Անպայման պետք է ճանապարհը փակե՞ք, չե՞ք կարող քաշվել մի կողմ, հետո արձանագրություն կազմել»․ Պեդրո Զարոկյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
189Երեկ, 23:30