Արամ Հովհաննիսյանին «մանթրաժի» մեջ է գցել՝ ձայնը տալով Դանիել Իոաննիսյանին. «Հրապարակ»
![]() 202 Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում երեկ հրավիրված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է շտապում։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից ներողություն հայցեց՝ նրա հերթը խլելու համար, և ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր և, լսումների կանոնակարգով՝ զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։ Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ բորբոքեց, հենց դահլիճում, լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ արեցին, որ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէր, ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում։ Իսկ Արամ Հովհաննիսյանն ուղղակի «մանթրաժի» մեջ էր, քանի որ իր նախկին գործընկեր Արմեն Խաչատրյանը, Դանիել Իոաննիսյանին, փաստորեն, ավելի էր կարեւորել, քան ոստիկանապետին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
