«Հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները խանգարում են բանակցություններին»․ Էդմոն Մարուքյան
![]() 400 Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 12:42 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններին։ Սակայն, ցավոք, հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները «փայ» են մտնում և միայն խանգարում են գործընթացին։ Նույնը պնդում էր նաև հայ փորձանքագիտական համայնքը, և արդյունքում իշխանությունները փուլ առ փուլ հրաժարվեցին ՌԴ, ապա՝ ԵՄ և վերջում՝ ԱՄՆ միջնորդությունից՝ ապավինելով Էրդողանի միջնորդությանը և մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև՝ շվարած կանգնած։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ պահանջելով միջնորդավորված բանակցություններ։ Առանց միջնորդների բանակցությունները բերեցին նրան, որ Հայաստանը գնաց աննախադեպ զիջումների՝ հանուն Խաղաղության տեքստի համաձայնեցման, ըստ էության բավարարելով Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները, սակայն այդպես էլ ստորագրված փաստաթուղթ չստացավ։ Իսկ Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով։ Տեղի ունեցածի, տեղի ունեցողի և դրանց հետևանքների մասին շատ ենք խոսել, իսկ այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
