«Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե դուք կերել եք ՊԵԿ-ի կուտը»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե...
Եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը, թե մինչ 300.000 դրամ փոխանցումները հարկավոր չէ հայտարարագրել, և կարծել եք, որ մինչ 300.000 դրամ ձեր հաշիվների մուտքերը ձեզ համար խնդիր չեն ստեղծելու։
Անպայման ստեղծելու են, մոտ ապագայում դուք պետք է պատասխան տաք ձեր հաշիվներին մուտք արած բոլոր գումարների համար։ Եվ, եթե չկարողանաք ապացուցել դրանց ապօրինի եկամուտ չլինելը, ապա հարկվելու եք, որոշ դեպքերում տուգանվելու եք, որոշ դեպքերում նույնիսկ ձերբակալվելու՝ կախված գումարի մեծությունից և հաճախականությունից։
Սկսեք ավելի լուրջ վերաբերվել ձեր ֆինանսական շարժերին։ Յուրաքանչյուր փոխանցում անելիս և ստանալիս հիշեք, որ դա արդեն ձեր անձնական խնդիրը չէ միայն, դա պետության վերահսկողության տակ է։
ՀԳ Ղազախստանում արդեն քաղաքացիները պետք է բացատրեն, թե ինչու են իրենց բնակության վայրից և աշխատավայրից հեռու գտնվող վճարային տերմինալից գումար մուտք արել իրենց իսկ հաշիվներին, և, որտեղից իրենց այդ գումարները։ Այլապես հարկ է առաջանում և մարդիկ ստիպված են լինում վճարել մի քանի տարվա կուտակված հարկեր»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37503.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41203.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43303.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
122902.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42801.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
152501.09.2026, 18:06