Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության հերթական նիստը
242
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 23:30

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության հերթական նիստը:

Ըստ հակառակորդի լրատվամիջոցների՝ Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են կրկին վերանայել դատական արձանագրությունները։ Դատավորը խոստացել է նման հնարավորություն ընձեռել նրանց:

Նշվում է նաև, որ հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա ապրիլի 15-ին։