«Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջում հատվել է 100-ից ավել կանաչ ծառ». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջում հատվել են 100-ից ավել կանաչ ծառեր
Էս լուսանկարների գրեթե բոլոր ծառերն այլևս չկան։
Քիչ առաջ բացահայտեցի, որ երեկ՝ ապրիլի 7-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի է ունեցել մասիվների վերջին 30 տարվա ամենախոշոր էկոլոգիական աղետը։
Եվ այդ աղետը ոչ թե ջրհեղեղի, տոռնադոյի կամ փոթորիկի արդյունք էր, այլ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից կազմակերպված ծառասպանդ։
Նույնիսկ ես, որ ամեն օր բացահայտում և պայքարում եմ ապօրինի ծառասպանդների դեմ, չէի պատկերացնի նման սպանդ՝ օրը ցերեկով։
Հատված ծառերն էնքան շատ են, որ տեսանյութներս չեմ հասցնում մոնտաժեմ։
Սա այն հատվածն է, որի մասին քաղաքապետարանը հայտարարել է, որ «հիմնում են անտառային գոտի»։ Իսկ ինչպե՞ս է հիմնում անտառ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկը՝ իհարկե, հատելով նախկին բոլոր ծառերը։
Սա էլ հո մայթ չի՞, որ ասեք՝ ուզում ենք միանման ծառեր տնկենք։ Չէ՛, դուք ուղղակի ուզում եք ոչնչացնեք ամեն կանաչ։
Հատված ծառերի կոճղերը քողարկվել են սևահողի շերտով՝ մասնագիտորեն թաքցնելով վանդալիզմը։ Իմ տեսանյութերում ամբողջը կա:
Երևան քաղաքի բոլոր այն բնակիչները, ովքեր չեն երազում ապրել անապատում, գրեք ինձ՝ փորձենք միասին կանգնեցնել այս արհավիրքը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06