Մասկը Թրամփի խորհրդականին «խցանի պես բթամիտ» է անվանել

Գործարար և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմակից Իլոն Մասկը քննադատել է պետության ղեկավարի առևտրային խորհրդական Փիթեր Նավարոյին մաքսատուրքերի քաղաքականության պատճառով։
«Նավարոն բթամիտ է ինչպես խցան»,- գրել է Մասկը X-ի իր գրառումներից մեկում։ Ձեռնարկատերը խորհրդատուին նաև անվանել է «իսկական ապուշ» և հիշել, որ Նավարոն հորինել է «Ռոն Վարա» անունով տնտեսագետին (հնչում է ինչպես խորհրդականի ազգանունը) և մեջբերում է արել իր գրքերում։
Axios-ը նշում է, որ Մասկի և Նավարոյի միջև վեճը շարունակվում է ապրիլի 5-ից: Գործարարն, ի պատասխան տնտեսագետի մասին գրառումներից մեկին, որտեղ հիշատակվում է նրա՝ Հարվարդի դոկտորականը, ասել է, որ PhD-ն «վատ բան է, ոչ թե լավ բան»:
CNBC-ին տված հարցազրույցում Նավարոն ասել է, որ Մասկը ոչ թե մեքենա արտադրող է, այլ մեքենաների «հավաքող», քանի որ Tesla-ի մեքենաները կազմված են բազմաթիվ մասերից, որոնք առաքվում են արտասահմանից: «Նրան էժան արտասահմանյան պահեստամասեր են պետք, և մենք դա հասկանում ենք»,- ասել է պետության ղեկավարի խորհրդականը։
Ի պատասխան՝ ձեռնարկատերը Նավարոյին անվանել է «խցանից ավելի բթամիտ», ինչպես նաև նշել է, որ Tesla-ն «ԱՄՆ-ի ամենաուղղահայաց ինտեգրված ավտոարտադրողն է՝ ամերիկյան մասերի ամենաբարձր մասնաբաժնով»։

«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
1709:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
3009:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
4009:24
«Իրանը ձգձգում է հակամարտությունը՝ հույս ունենալով, որ դեմոկրատները կհաղթեն»․ Թրամփ (տեսանյութ)
9609:19
Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»
4109:12
Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ»
5409:06
Որոշել են զուսպ լինել. «Հրապարակ»
5809:00
Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»
5208:54