Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը մինչև 104%

2820
Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 22:27
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն բարձրացրել է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը ևս 50%-ով՝ մինչև 104%։
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Չինաստանը «պետք է գործարք կնքի ԱՄՆ-ի հետ»։ «Չինաստանի կողմից վրեժխնդիր լինելը սխալ էր»,- ասել է Լևիթը՝ նշելով, որ «այդ պատճառով Չինաստանի վրա կսահմանվեն 104 տոկոս մաքսատուրքեր»։ «Դրանք ուժի մեջ կմտնեն 00:01-ից (ապրիլի 9-ին, Երևանի ժամանակով 08:01-ին-խմբ.), այսինքն, փաստորեն, վաղվանից»,- պարզաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18