Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի». Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ի՝ Բաքվում հայերի դատավարություններին չանդրադառնալու մասին

«Շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի». Տիգրան Հակոբյանը՝ Հ1-ի՝ Բաքվում հայերի դատավարություններին չանդրադառնալու մասին
167
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 00:00

«Ի՞նչ գնահատական կտաք, որ մեր հարկերից սնվող Հանրայինը համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին»,- ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը: Բայց Հ1-ն ունի իր կառավարող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը, մենք իրենց բովանդակության մեջ մտնելու իրավունք չունենք: Օրենսդրության մեջ գրված չէ, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ: Իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի»:

Տիգրան Հակոբյանի ճեպազրույցը