Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Արցախցիներին ֆինանսական աջակցությունից զրկելը բոլորի վրա է ազդելու». Մարատ Եգանյան

«Արցախցիներին ֆինանսական աջակցությունից զրկելը բոլորի վրա է ազդելու». Մարատ Եգանյան
347
Այսօր, 12:00

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ բոլորը պետք է համախմբվեն և աջակցեն արցախցիների ֆինանսական աջակցության ծրագրերի շարունակմանը։
1․ Ձեր վարձով տրամադրած տների դիմաց արդեն ձեզ փող չեն տալու։ Եվ մարդ չի լինելու, ում պետք են լինելու այդ տները, ու վարձակալությամբ տրամադրվող տների գինն է իջնելու։ Այդ լույսի ներքո բոլորդ, կոշկակարից և վարսավիրից սկսած՝ ընդհուպ մինչև թաղային խանութի սեփականատերը, զգալու եք այդ որոշման ազդեցությունը։ Այլ կերպ ասած՝ դուք ձեզանից եք կտրում այդ գումարը, հարգելի արցախցի չհանդիսացող ՀՀ քաղաքացիներ։
2․ Եթե այդ աջակցությունը չերկարաձգվի, արցախցիների զգալի մասը Հայաստանում շարունակել մնալ հնարավորություն առ հասարակ չեն ունենալու և հեռանալու են։ Ադրբեջանի հարձակման ժամանակ (այնպես ինչպես օրինակ Գորիսում) ձեր երեխաները և դուք մենակ եք գնալու կանգնել սահմանին, մոտ 10 հազար պատերազմին մասնակցելու փորձ արցախցիները այլևս չեն գալու։
Գնահատեք դրությունը արդի և մտածեք, թե ինչն է կոնկրետ ձեր շահերից բխում։ Սակայն մյուս կողմից ես հասկանում եմ, որ եթե դուք հիմա ԱՄՆ կամ Ֆրանսիայի դեսպանատան հերթում կանգնած եք, որպեսզի «հանձնվեք» կամ «գրին քարտ» ձեռք բերելու վրա եք հույսերը դրել, ապա դուք թքած ունեք Հայաստանի հետագա ճակատագրի վրա և ամենաշատը դուք եք ապուշություններ դուրս տալիս։ Գրածս վերաբերում է նրանց, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան կապում են Հայաստանի հետ»:

Աղբյուրը`   Մարատ Եգանյան