«Երկիրն աղետի հասցրած իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ»․ Արմինե Օհանյան
![]() 264 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 16:30 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու ընտրությունների հանգուցալուծմանը սպասող հանրությունը թեթևացած շունչ քաշեց: Իհարկե, «ոմանք» հուսահատություն ապրեցին, որ գործող իշխանությունները պարտվեցին, բայց մեծամասնությունը, որն ակնկալում էր, որ Գյումրիում ընդդիմադիրները կմիանան և քաղաքը կվերցնեն ՔՊ-ից, մեծ ոգևորություն է ապրում և հեռուն գնացող եզրակացություններ անում. Գյումրին դառնալու է այս իշխանությունների վերջի սկիզբը, սրանով հող ստեղծվեց երկրով մեկ ՔՊ-ի պարտությունն ապահովելու և հեռացնելու համար: Այսինքն, իշխանական լծակներն այլևս չեն ապահովում սրանց հաղթանակը, քանի որ ՔՊ-ն՝ իր առաջնորդով, կորցրել է հանրային վստահությունը, լցրել մարդկանց համբերության բաժակը, վատնել իրեն տրված ժամանակը եւ ի չար պետության գործադրել ստացած մանդատը: Իհարկե, իշխանությունը, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ չեն հաշտվում պարտության գաղափարի և իշխանություն կորցնելու հեռանկարի հետ: «Հարսնացուն», ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կկծի, կխփի... բայց դրանք իշխանական վայելքները կորցնողի հուսահատ շարժումներ են, որոնք հաջողությամբ չեն պսակվելու՝ սա պետք է արձանագրել: Եվ ամենակարևորը՝ հիմա շատ բան է կախված ընդդիմության պահվածքից ու որոշումներից: Գյումրիում ստացած քվեներն ու Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը նոր ճանապարհի սկիզբն են: Առաջին քայլն արվել է, մնում են հաջորդները: Նախ՝ թույլ չտալ, որ քրեական մեթոդներով կրկին ժողովրդից խլեն իր քվեն եւ չընտրված անձին քաղաքապետ նշանակեն, ընդդիմության հանդեպ էլ տեռոր կիրառեն: Երկրորդ՝ դադարեցնել ընդդիմության ներսում գզվռտոցն ու կենտրոնանալ համապետական հաղթանակի վրա: Երրորդ՝ հուսախաբ չանել ընտրողին, որ Գյումրին հակառակ էֆեկտն ունենա՝ մարդկանց համոզի, որ նախկիններին չի կարելի իշխանություն վստահել, որովհետև նրանք այս 7 տարվա ընթացքում դասեր չեն քաղել, հետևություններ չեն արել և չեն հասկացել, որ պաշտոնյաների հղփանալը մի օր հենց իրենց քթից է գալիս: Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Գյումրիում ձախողվելը նաեւ ցույց տվեց, որ ինտրիգներով, անօրինական, հակաժողովրդավարական մեթոդներով այլեւս հնարավոր չէ իշխել երկրում: Ինչպես ասում են՝ պապն ամեն անգամ գաթա չի ուտում... երբեմն էլ գաթան տատին է բաժին հասնում: Վերջապես՝ երկիրն աղետի հասցրած և ներսում-դրսում ձախողված իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ, և դրա առաջին կանգառը Գյումրին էր»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
