Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է». Հովհաննես Իշխանյան

«Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է». Հովհաննես Իշխանյան
218
Այսօր, 15:12

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է։
Արցախում ապրող հայերի էթնիկ զտումը վերաբերում է յուրաքանչյուր հայի իրավունքի ոտնահարմանը, քանի որ արցախցիները բռնի չեն հանվել իրենց տներից, որ արցախցի են, այլ հանվել են, որովհետև երկիր մոլորակի վրա Արցախ անունը ստացած հատվածում ապրող հայեր են։
Նույնը՝ Նախիջևանից, Վանից, Կարինից, Խարբերդից, Տրապիզոնից, Բիթլիսից զոռով հանվածների իրավունքը ինչպես վերաբերում է հենց նրանց, վերաբերում է նաև յուրաքանչյուր Երևանում ու Գյումրիում բնակվող հայի։
Մյուս կողմից, եթե հայատյաց, ռասիստ Քաղաքացիական պայմանագիրը ատելություն է տարածում Արցախում բնակվող հայերի դեմ, հենց Երևանում, Գյումրիում, Արտաշատում, Իջևանում, ինչպես նաև Մոսկվայում, Բեյրութում, Լոս Անջելեսում բնակվող հայերը պետք է կռիվ տան հայերի իրավունքների համար և հատկապես այն հայերի, որոնց վերջերս էթնիկ զտման են ենթարկել Երկրագնդի Արցախ կոչվող տարածքից, իսկ ֆաշիստական ՔՊ-ն նրանց դեմ թարախ է սրսկում։
Եթե Արցախից տեղահանված հայի սոցիալական պայմանները այնքան վատ են, որ նա ստիպված պետք է արտագաղթի կամ նրա դատական վեճերը հետ կանչվեն, ապա սա հայերի իրավունքների խախտում է, ընդ որում խախտողը ոչ միայն հայերի, այլև մարդկության դեմ հանցագործներ են։
Պաշտպանելով Արցախում ապրող հայերի իրավունքները, պաշտպանվում է յուրաքանչյուր հայի իրավունքը, և հակառակը պաշտպանելով Երևանում կամ Բեյրութում ապրող հայի իրավունքը, պաշտպանվում է նաև Արցախում ապրող հայինը»: