«Մեր որդիները ողջ են, ոչ ոք չի հետաքրքրվում նրանց ճակատագրով»․ անհետ կորածի մայր
![]() 117 Այսօր, 13:36 «Այս լուռ ակցիայով ցույց ենք տալիս, որ մեզ համար չկան տոներ։ Մեզ ուրիշների նվիրած ծաղիկները պետք չեն, մեր որդիներին ենք ուզում»,- ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը՝ տիկին Արմինեն։ «Մեր երեխաները Բաքվի բանտերում են, բայց նրանցից ոչ մի տեղեկություն չկա։ Ոչինչ չի արվում նրանց մասին տեղեկություններ ստանալու համար։ Անհայտ է, թե ուր են մեր որդիները։ Ապացուցել ենք, որ մեր որդիները ողջ են, ես իմ որդուն տեսել եմ տեսանյութով, թե ինչպես է գերեվարվում, բայց ոչինչ չի արվում, նրանց ճակատագրով ոչ ոք չի հետարքրվում»,- ասաց նա։ «Չգիտեմ՝ որպես մեղավոր կոնկրետ ում անունը տամ, երկրի տերերը, մեր մեջքը կոտրողներն են մեղավոր»,- նշեց տիկին Արմինեն՝ կրկնելով․ «Մեր տղաները ողջ են, գերեվարված են, ծնողներն են իրենց միջոցներով տվյալներ հայթայթում, ոչ ոք ոչինչ չի անում, չի կարելի ծնողին մի կտոր բան տալ, ասել՝ տար թաղի»։ |
«Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի անձնակա՛զմ, այս փողոցներով չեք երթևեկո՞ւմ»․ Արմենակ Դանիելյան
7417:18Պուտինն արգելել է ապրանքների և ծառայությունների գովազդն Instagram-ում և Facebook-ում
10117:09«Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
9216:48Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում
16216:24«Արցախցիների իրավունքների պայքարը նույն հայերի իրավունքների պայքարն է». Հովհաննես Իշխանյան
16015:12«Դատապարտյալներից մեկը երգել է «Доля воровская», սպեցնազն ասել է՝ պետք է երգեք «Господа офицеры»-ն»․ Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
16014:36«Մեր որդիները ողջ են, ոչ ոք չի հետաքրքրվում նրանց ճակատագրով»․ անհետ կորածի մայր (տեսանյութ)
11513:36«Մեր ծաղիկները դուք եք, տղե՛րք, սպասում ենք»․ մայրերի լուռ ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
10613:12