«Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ հանքանյութերի շուրջ բանակցությունների համար»․ #AP

Ուկրաինան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ հանքային ռեսուրսների շուրջ բանակցությունների համար, հայտնում է AP-ն։
Պատվիրակության կազմում կընդգրկվեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր առաջարկը ներառում է նաև երկու երկրների միջև հիմնադրամի կամ համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծում:
Հանքային ռեսուրսների շուրջ համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրվել դեռևս փետրվարին, ինչը չեղարկվեց Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած լարված հանդիպումից հետո:
Համաձայնության նախագիծն ավելի ուշ քննադատության է ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ այն կարող է վտանգել Ուկրաինայի վերահսկողությունն իր բնական պաշարների, ներառյալ հազվագյուտ հանքանյութերի, գազի և նավթի նկատմամբ:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06