«Բանկերը պետք է չեղարկեն ապօրինի ձևակերպված վարկերը»․ ակցիա՝ Արդշինբանկի դիմաց

Բանկային զեղծարարություններից ու կիբերհանցագործություններց տուժած քաղաքացիները հերթական ակցիան են իրականացնում՝ այս անգամ Արդշինբանկի դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագոզյանը հնչեցրեց իրենց դիմած քաղաքացիների պահանջները․ «Պետք է ապօրինի վարկերը, որոնք անհայտ անձանց կողմից ձևակերպվել են քաղաքացիների անձնական տվյալների հիման վրա, չեղարկվեն։ Տուժած քաղաքացիները այդ վարկերը մարելու պարտավորություն չունեն, բանկերի պահանջներն այդ դեպքում անօրինական են։ Մեզ է դիմել նման խնդրով 286 քաղաքացի։ ՀՀ-ում կա գրանցված 17 բանկ, որոնցից այդ առումով ավելի շատ աչքի են ընկնում «ԱյԴի» բանկը, «Ինեկոբանկն» ու «Արդշինբանկը»։ Առաջարկում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ երեք բանկերից, քանի որ քաղաքացիները հայտնվում են ֆինանսական կոլապսի առաջ, ունենում են անհարկի վարկային պարտավորություններ։ Սա մեր վերջին իրազեկման ակցիան է։ Եթե այս ամենից հետո այդ երեք բանկերի վարքը չփոխվի, իրազեկման ակցիաները կվերածվեն կանխարգելիչ ակցիաների։ Կկանխենք հանցագործությունները»,- ասաց Կարագոզյանը՝ նշելով, որ քաղաքացիները պարտավոր չեն՝ տեղյակ լինել, թե որ գովազդն է կեղծ, որը՝ իրական, բանկերը պարտավոր են պաշտպանել իրենց հաճախորդներին։
Արդշինբանկից հայտնեցին, որ իրենց կողմից քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին նման խնդիրներից ազատելու ուղղությամբ։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
105813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
41712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
40912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
74911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
115311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34111.08.2026, 16:54