«Դուք ընդամենը զապարոժեց վարող եք»․ Սեյրան Օհանյան
![]() 474 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 13:48 Խորհրդանշական է, որ ընդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունն այսքան ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով։ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ՀՀ-ում տիրող իրավիճակի պատասխանատվությունը իշխանությունն է կրում․ «Ներքին և արտաքին սպառնալիքները, ոչ բավարար անվտանգությունը, սահմանին հակառակորդի սանձարձակությունը, ապագայի հանդեպ տագնապը խոսում են այն մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ միայն Արցախի ճակատագրի նկատմամբ կառավարության ժխտական կեցվածքը բավական է, որպեսզի նրա գործունեությանը անբավարար գնահատական տրվի։ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ չի լինելու։ Սակայն իրականության և նրա խոստումների հակասականությունը այլ բան է ենթադրում։ Այն թեզը, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է։ Նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում շատանում են Բաքվի պահանջները․․․ Ոչնչացնում ենք Արցախի անձնագիրը՝ վտանգի տակ դնելով ՀՀ անձնագիրը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով․ «Մենք անվտանգային և հոգեբանական ճգնաժամում ենք»։ Մեջբերելով Հայկ Կոնջորյանի խոսքը, թե ընդդիմությունը «ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» է, կրթվելու էլ տեղ չունի, քաղաքական դինոզավր է»՝ Սեյրան Օհանյանը հավելեց․ «Դուք ընդամենը զապարոժեց վարող եք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
