Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերել է Երևանյան լճում

661
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 11:12
Երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին՝ որպես անհայտ կորած: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
226Երեկ, 23:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
222Երեկ, 23:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
300Երեկ, 20:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
480Երեկ, 15:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
717Երեկ, 13:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
397Երեկ, 10:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
30021.07.2026, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
30721.07.2026, 21:42