2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի և Կառավարության գլխին։
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։
2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո «Դոփինգ Սփեյս» ընկերությունն այդպես էլ չհայտնեց, թե երբ տեղի կունենա ռեփերի համերգը Հայաստանում։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարը նույն տարվա օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։
Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։
Մեզ հայտնի է դարձել, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Ռեփերը, ասես գումարներով հանդերձ, անհետացել է։
Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն և չպատճառաբանված պատրվակներով։
Ստացվում է, որ Սնուփ Դոգը «գցել է» Կառավարությանն ու անհետացել, իսկ ՀՀ Կառավարությունն էլ փորձում է գումարները հավաքել՝ առանց դրանք ծախսելու»։

«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
150Երեկ, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
158Երեկ, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
26816.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
27316.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
22116.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
21416.09.2026, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
18916.09.2026, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
28515.09.2026, 16:06