Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե Մատենադարանի դահլիճը լսում և հանդուրժում է, «կրթվողների ատամանն էլ» իրավունք ունի նման բան ասելու». Վահե Հովհաննիսյան

«Եթե Մատենադարանի դահլիճը լսում և հանդուրժում է, «կրթվողների ատամանն էլ» իրավունք ունի նման բան ասելու». Վահե Հովհաննիսյան
236
Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 22:00

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմն իմ օրոք չի եղել, ե՛ս եմ եղել պատերազմի օրոք»։
Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած, որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե՛ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե՛ս եմ եղել դրա օրոք»։
Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան ու ծափահարողներ»: