«ԱԺ նախագահը չպետք է քննարկի նախաձեռնություն, որը կհակասի ՀՀ՝ եվրոպական ընտրությանը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի նախագահի այցը Մոսկվա տեղի է ունենում այն փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունն օրենքով ազդարարել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը։
Ալեն Սիմոնյանի ճշգրիտ, պատասխանատու և արժանապատիվ ուղերձը հետևյալն է՝ Հայաստանը կատարել է պատմական քաղաքակրթական ընտրություն, որը կոչվում է՝ ԵՄ անդամակցություն։ Եվ այս ուղին անշրջելի է ու անբեկանելի։
ԱԺ նախագահը չպետք է ստորագրի, չպետք է միանա, չպետք է նույնիսկ քննարկի որևէ հռչակագիր կամ նախաձեռնություն, որը նույնիսկ նվազագույն չափով հակասում է Հայաստանի եվրոպական ընտրությանը կամ կասկածի տակ է դնում ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի կամ Արևմուտքի դերն ու նպատակները։
Քաղաքական հստակությունն ու ռազմավարական հաստատակամությունը պետության կայունության ու միջազգային վստահելիության առանցքն են։
Հայաստանը կայացրել է իր ընտրությունը՝ արժանապատիվ, ինքնիշխան, եվրոպական ապագայի օգտին։ Հիմա այդ ընտրությունը պետք է օրեցօր ամրապնդել անդուլ աշխատանքով, ելույթներով, հայտարարություններով և հարցազրույցներով։ Մոսկվայում՝ հատկապես»։

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
5903:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
7900:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
8400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
89Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
108Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
83Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
145Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 21:54