Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. հայտարարություն

Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում, հայտնում, են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից․
«Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։
Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունեութամբ։
Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով»։

Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
6116:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6816:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5915:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
6914:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
7213:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8911:24
«Թանկացումն ինքնին բարեփոխում չէ»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7910:48
«Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժի». Արման Եղոյան (տեսանյութ)
7210:13