«Մարդ էլ դավթարով գնա Հ1 ու էդպես էլ իր մեջ ուժ չգտնի ասելու՝ ներողություն». Հռիփսիմե Ջեբեջյան

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդ էլ դավթարով գնա Հ1, եթերում 10 րոպե խոսի իմ նկատմամբ իր անթույլատրելի վարքագծի մասին, սաղմոսներ անգիր անի, փորձի Աստվածաշնչով մի ձև արդարացնել իր մտքերը, արանքում կպնի լրագրողական ստորագրահավաքին մասնակցած ԱՄՆ-ում բնակվող մեր գործընկերոջը ու էդպես էլ իր մեջ ուժ չգտնի ասելու՝ ներողություն: Թե բա՝ Բագրատ Սրբազանն իմ տեղն էլ ա ասել՝ ներողություն:
Ամենազավեշտալին այն է, որ 25 տարվա իմ լրագրողական աշխատանքի ընթացքում, որպես, իբր, ինձ վարկաբեկող դրվագ, հանել է վարչապետ Փաշինյանի ասուլիսում իմ տված հարցը, թե՝ լրագրողն ասում ա՝ «Քոչարյանի աջակիցներին ասել եք՝ դրանց սաղին բռնելու եմ շինեմ, Ալիևին ե՞րբ եք շինելու», էս լրագրողական խոսու՞յթ ա: Ձեզ համար վատ նորություն ունեմ, պարոն Քոչարյան, դա վարչապետի խոսույթն է, ոչ թե լրագրողի: Էնտեղ Պետրոսն էլ սպանում ա, թե՝ ձեր խնդիրը գռեհկաբանությանը գռեհկաբանությամբ պատասխանելը չի: Պետրոսը հո լավ գիտի, որ դա ուղիղ մեջբերում է եղել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ կարիք կար Հ1-ի եթերում այդպիսի որակում տալ: Բացի այդ, հարցը հնչել է Փաշինյանի ասուլիսի ժամանակ, ասենք, էդ ի՞նչ մի գյուտ էր, որ պեղել, բերել էր՝ որպես լրագրողական էթիկայի խախտում:
Քանի որ այս միջադեպից հետո հայտնաբերեցի, որ Անդրանիկ Քոչարյանը Աստվածաշունչ է կարդում ու մեջբերում, նշեմ, որ Աստվածաշունչն ասում է՝
Եսայիա 13։11
Ես կպատժեմ աշխարհը իր չարության համար, և ամբարիշտներին՝ իրենց անօրենության համար. Ես վերջ կդնեմ ամբարտավանների շքեղությանը և կխոնարհեցնեմ անգութի շքեղ հպարտությունը։
Առակներ 16։5
Ամեն ով որ սրտով ամբարտավան է, պիղծ է Տիրոջ առաջ. վստահ եղեք, նա անպատիժ չի մնա:
Կորնթացիների 6.9-ն էլ ահագին հետաքրքիր ու սթափեցնող ա»:

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
7702:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
15700:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
10200:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
22500:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
150Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
227Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
147Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
86Երեկ, 21:54