«Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ»․ Արամ Վարդևանյան
![]() 253 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 21:54 Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չորս տարի անց, ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը, որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Ավելին, Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները՝ գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է: Ավելին Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ (ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |
Օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
11408:30«Դրանք նույն ձև հաչելու են սյունեցիների, տավուշցիների, սփյուռքի դեմ»․ Հովհաննես Խուդոյան
14002:06«Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ»․ Ոսկան Սարգսյան
16201:18«Ոնց որ Վրաստանից մանդարին բերող լինի»․ Հրանտ Ավետիսյան
294Երեկ, 23:36«Ի՞նչ կարիք կար 3 մեծ ավտոբուս պաշտոնյա տանել Կիրանց»․ Ոսկան Սարգսյան
189Երեկ, 22:00«Կիրանցի պատն արդեն ճաքել է»․ Մեսրոպ Առաքելյան
211Երեկ, 21:54Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիրանց (տեսանյութ)
234Երեկ, 21:06«Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է»․ Արման Թաթոյան
205Երեկ, 20:30