Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Եթե Արցախի հարցը փակված է համարվում, թշնամին առաջ է քաշում Հայաստանի հիմնախնդիրը»․ Վարդան Ոսկանյան

«Եթե Արցախի հարցը փակված է համարվում, թշնամին առաջ է քաշում Հայաստանի հիմնախնդիրը»․ Վարդան Ոսկանյան
201
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 22:06

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում պայքարել Արցախի համար, ապա պայքարելու ենք և արդեն իսկ սկսել ենք պայքարել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և նույնիսկ Երևանի համար։
Բաքվի բարբարոսական վարչախմբի և վերջինիս օպերատոր էրդողանական Թուրքիայի համար մեծ հաշվով չկան, առանձին վերցրած, Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ խնդիրներ, այլ կա հենց Հայաստանի հարցը։
Արցախի բռնազավթումը և տեղի հայության էթնիկ զտումը, ցավալիորեն, ապացուցեց այս ճշմարտությունը, որովհետև, եթե Արցախի հարցը փակված է համարվում, ապա դրանից հետո ծավալապաշտ թշնամին բացել է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հարցերը և ողջ Հայաստանի հիմնախնդիրը, որը դիտարկվում է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջանի», այսպես կոչված հայեցակարգի քողի տակ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան