Իսրայելը փորձում է արգելափակել F-35-ների վաճառքը Թուրքիային
![]() 260 Չորեքշաբթի, 09 ապրիլի, 2025 թ., 18:36 Սիրիայում Թուրքիա-Իսրայել լարվածության ֆոնին Իսրայելը միջոցներ է ձեռնարկում Անկարայի դեմ: Մասնավորապես, ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելը փորձում է խոչընդոտել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր: Իսրայելի փորձերի մասին պնդումները կիսել է Կատարում գործող «Middle East Eye» լրատվական կայքը: Նա մեջբերել է երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների խոսքերը: Ըստ նրանց՝ Իսրայելն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի աճող ազդեցությունից։ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վրա, որպեսզի վերջինս արգելափակի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը։ Նշվել է, որ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիան Ռուսաստանից գնած ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև սեփական արտադրության ՀՕՊ համակարգերը կտեղակայի Սիրիայի տարածքում, ինչն ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար: Մտավախություն կա, որ Թուրքիան F-16 կործանիչներ կտեղակայի սիրիական ռազմաբազաներում: |
«Ո՞վ է ֆինանսավորում «Խոսնակ»-ին և մղում ատելության խոսք տարածելուն». Արամայիս Աղաբեկյան
15001:24«Մարդ էլ դավթարով գնա Հ1 ու էդպես էլ իր մեջ ուժ չգտնի ասելու՝ ներողություն». Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
16700:42«Բլոգեր Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ». Արամայիս Աղաբեկյան
21800:36Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շարժումները պատկերող տեսանյութ (տեսանյութ)
15400:12Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. հայտարարություն
203Երեկ, 23:24Anonymous-ը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար
197Երեկ, 23:15«Նոյն իրագործել է Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ազգակործան ծրագիրը». Արմեն Աշոտյան
130Երեկ, 23:06«Ես Զելենսկու երկրպագուն չեմ». Թրամփ
183Երեկ, 22:55