Ամառային զորակոչը կմեկնարկի ապրիլի 21-ից
![]() 205 Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 20:18 Ամառային զորակոչը 2025 թվականին կմեկնարկի ապրիլի 21-ից: Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության ապրիլի 17–ի չզեկուցվող հարցերի շարքում: Նախագծով կառավարությունը որոշել է հայտարարել 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը: Կառավարությունը որոշել է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
|
Կվերականգնվի Հայաստանում ամբողջական պահպանված միակ խճանկարը
13501:12Ուոլցը նշանակվելու է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան
25400:21Մոսկվայի և Սուխումի միջև կվերսկսվեն կանոնավոր չվերթները 1993 թվականից ի վեր
26700:08«Ձեր սկիզբն անիծյալ է, իսկ վերջը՝ սպասելի». Նարեկ Գալստյան
28200:00«Հիմա նիկոլաուսը երկընտրանքի առջև է կանգնած». Տիգրան Քոչարյան
174Երեկ, 22:48«Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են ասելիքը». Հայկ Մարության
147Երեկ, 21:48«Մենք այժմ ունենք Վատիկանի պատմական հանդիպման առաջին արդյունքը». Զելենսկի
192Երեկ, 21:43Ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը
245Երեկ, 20:54