Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ո՞վ է պատասխան տալու անտառին պատճառված 850 միլիոն դրամ վնասի համար»․ Ոսկան Սարգսյան

«Ո՞վ է պատասխան տալու անտառին պատճառված 850 միլիոն դրամ վնասի համար»․ Ոսկան Սարգսյան
223
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 18:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է պատասխան տալու անտառին պատճառված մոտ 850 միլիոն դրամ վնասի համար, աշխատանքից ազատվել է Արծվաբերդի անտառտնտեսության երկարամյա տնօրենը,
Տավուշի մարզի Բերդ համայնքի անտառներում մեծ թվով ապօրինի հատումներ են կատարվել։ Վերջին տարիներին տեղացի ապօրինի ծառահատողներին միացել են իջևանցի հատողները, ովքեր Նավուրի, Իծաքարի անտառներում հատումներ կատարելով՝ փայտը տեղափոխում են Իջևան։ Հավաստի տեղեկություններով՝ ապօրինի հատումների հետևանքով Արծվաբերդի անտառտնտեսությունում պատճառված ընդհանուր վնասը մոտ 850 միլիոն դրամ է։ Ցանկացա ճշտել, թե այդ վնասը ո՞ր թվականներին է վերաբերում։ Մարտի 24-ին տեղեկատվական հարցում ուղարկեցի Արծվաբերդի անտառտնտեսության երկարամյա տնօրեն Ավետիք Ադամյանին, առաջադրելով հետևյալ հարցերը․ «Լրագրողիս ունեցած, կիսապաշտոնական տեղեկություններով՝ Արծվաբերդի անտառտնտեսությունում ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 850 միլիոն դրամ։ Դուք ո՞ր թվականից եք ղեկավարում Արծվաբերդի անտառտնտեսությունը, այդ 850 միլիոն դրամ վնասը ո՞ր թվականներին է վերաբերում։ 2․ Բերդ համայնքում ո՞ր թվականից է գործում անտառային պարեկների ծառայությունը»։ Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չստանալով՝ նույն հարցերն ուղղեցի «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Սևակ Մարկոսյանի։ Վերջինիս ուղարկած պատասխանում նշված է․ «Կազմակերպության «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի առաջացման և փոխհատուցան վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ 2005թվականի մայիսի 03-ին ընդունված (ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 18-ին) «Բնապահպանական իրավախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 7-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական իրավախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում՝ որպես արձանագրության անբաժանելի հավելված։ Նույն գլխի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի համաձայն՝ բնապահպանական իրավախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչության մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բնապահպանական իրավախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով՝ տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա։ Բերդ համայնքում գործող անտառային պարեկների ծառայության ժամանակահատվածի, վերջիններիս և անտառտնտեսության տնօրինության իրավական հարաբերությունների հարցման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ 2023թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2024թվականի հունվարի 1-ին) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը և իրականացումը վերապահված է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը,իսկ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ»։ Դրանից հետո ստացա Արծվաբերդի անտառտնտեսության ղեկավարի պաշտոնակատար Կոլյա Մակարյանի պատասխանը, ուր նշված է․ « «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Ավետքի Ադամյանը 2025թվականի ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից։ Ի կատարումն «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 22․02․2023 թվականի թիվ 272-Լ հրամանի, ախրիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և կարգավորման նպատակով հրավիրված արխիվային գործի մասնագետներին է հանձնվել 2018թվականի հունվարի 01-ի դրությամբ գործավարությամբ ավարտված գործերն ու փաստաթղթերը։ Նշեմ, որ Բերդ համայնքում անտառային պարեկների ծառայությունը գործում է 2024թվականի հունվարի 1-ից։ Տնտեսությունում մնացած անտառխախտման արձանագրությունները, ծառահատումների հաշվեգնահատման ամփոփագրերը, պարբերական հաշվետվությունները հանձնվել է անտառային պարեկների ծառայությանը»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան