«Սարիկ Մինասյանը կանխատեսում էր, որ ընտրություններին կմասնակցեն միայն իրեն ընտրողները». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ես վստահ եմ եղել, ժողովրդի վերաբերմունքից և իմ կանխատեսումները նույնիսկ կատարվել են, ուղղակի մասնակցությունն է բարձր եղել։ Եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+»,- ասում է Մինասյանը։
Փաստորեն ՔՊ–ի Սարիկ Մինասյանի կանխատեսումն ու երազանքն այն էր, որ Գյումրու ընտրություններին կմասնակցեն միայն իրեն ընտրողները, որի արդյունքում էլ ինքը կունենա 50 տոկոսից ավել ձայն։ Այլ կերպ՝ Սարիկ Մինասյանին թվում էր, որ Գյումրու ավագանու իրական ընտրությունները նույնպես լինելու է այն նույն փրայմերիզը, որն իբր կատարվել էր Գյումրիում։
Պետք է ձեզ հիասթափեցնեմ․ Շուտով համապետական ընտրություններ են լինելու, որին նույնպես մասնակցելու է ժողովուրդը, և ոչ թե միայն ձերոնք․․․
Հ․Գ․ «Մտածում եք՝ ես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենո՞ւմ եմ», – կրկին ասել է Սարիկ Մինասյանը։ Դե ո՞նց ասեմ։ Այո, մտածում էինք, որովհետև մարդու ողջամտությունը հուշում է, որ ինչ–որ բանից կամ ինչ–որ մեկից ողջամիտ մարդը, ինքնապաշտպան բնազդով, այնուամենայնիվ պետք է վախենա։ Բա հո ապո՞ւշ չի, որ բացարձակ վախեր չունենա․․․»:

«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7615:06
Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
8014:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
8114:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
9709:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
10309:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9608:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9808:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11202:06