«Տերերը հրահանգել են՝ գյավուրնե՛ր, փակե՛ք Ղարաբաղի թեման»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախը հարց չէ, Արցախը ռեալ իրականություն է։ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է»,- ասել է արցախյան հարցը փակել երազող այս կապիտուլյանտը։
Սա ասում է մարդ, ով Արցախը դարձրեց արյունոտ առևտրի առարկա, ով միտումնավոր պատերազմ բերեց Արցախի գլխին, ով զոհեց ազգի ջահելներին, ով դարերով հայկական, հայոց հայրենիքը մատուցեց թշնամուն։
Իրականում, որքան էլ նյարդայնանանք սրա այս խոսքից, մեկ բանում նա անկեղծ է, բայց՝ կիսատ անկեղծ։ Ինքը չի նշում, թե «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ» հատկապես ո՞ւմ համար է լինելու կործանարար։ Չի նշում, բայց, դատելով այսօր ևս ԱԺ ամբիոնի մոտ մեկ դերասանի գռեհիկ մոնոներկայացումից և նրան ծափահարող ստրուկների հրճվանքից, ակնհայտ է, որ այո, կործանարար է լինելու հենց այդ «Կառավարող մեծամասնության» համար։ Քանզի, դրանց տերերը տարբեր խողովակներով, ոմանց՝ անգամ ուղիղ հեռախոսային կապով հրահանգել են՝ գյավուրներ, փակեք Ղարաբաղի թեման, քար դրեք դրա վրա, այլևս ոչ մեկը թող չծպտա Ղարաբաղի մասին, փակեք թեման, եթե չանեք, մենք ձեզ կփակենք, կլռեցնենք ու մի դատ էլ ձեր համար կբացենք։
Վերջ, թատրոնը այլեւս թատրոն չէ, այլեւս վաղուց,դերասանները դերասան չեն, թոկը վզներին կենդանիներ են, որոնց օրերը գնալով ավելի դաժան են դառնում։
Իսկ Արցախը հարց չէ, այ տխմարներ և ազգադավներ, Արցախը ռեալ իրականություն է, պատմություն, իր հողով, պայքարով, իր լինելու իրավունքով, իր հերոս ժողովրդով։ Արցախը ոչ ձերն է՝ ուրացողներ, և ոչ էլ ընդդիմությանը, Արցախը համայն հայ ժողովրդինն է։
Դուք հենց սրանից եք վախենում, ձեր տերեը հենց սրանից են վախենում։ Այսօր լինի թե վաղը, Արցախը կրկին կհառնի ձեր առաջ եւ կոչնչացնի ձեզ ու կլուծի ձեր հարցը։ Չկասկածեք․․
Հ․գ․ վերջում, անպայման ասեմ, կապիտուլյանտ-հողհանձնողներ, դու շատ պուճուրիկ մի բան ես Հայ Հեղափոխական Դաշնակցության հասցեին վայրահաչելու համար։ Լռեք, Դաշնակցության չափ քար ընկնի ձեր գլխին»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
8901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
16700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
9900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
87Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
73Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
100Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
164Երեկ, 22:18