Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման»․ Սիրանուշ Սահակյան

«Գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման»․ Սիրանուշ Սահակյան
291
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 16:54

«Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Այսինքն՝ ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ»,- «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում պահվում է 23 հայ, նրանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը՝ 2023 թվականին։ 23-ից 7-ի մասով արդեն իսկ մեղադրական վճիռներ կան, որոնք, ըստ Բաքվի ծանր հանցագործություններ կատարած գերիներն են։ Մնացած 16 հայերի դատավարություններին մենք այժմ ականատես ենք լինում»,- ասաց Սահակյանը՝ մատնանշելով այդ թվում Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատական նիստերը։

«2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման»․ Սիրանուշ Սահակյան