«Քաղաքացիների 98%-ը շարունակում է հայտարարագիր չլրացնել»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացիների 98%-ը շարունակում է հայտարարագիր չլրացնել։
Չնայած Նիկոլ Փաշինյանի ջանքերին, ով անդադար հայտարարագրման մասին է խոսում, ՊԵԿ աշխատակիցներին աշխատանքից կտրում, ուղարկում է հայտարարագրման քարոզի, ամբողջ օրը հեռուստատեսությամբ ու ռադիոյով գովազդ է իրականացնում, քաղաքացիները շարունակում են հայտարարագիր չլրացնել։ Եվ սա այն դեպքում, որ հնարավոր է 100.000 դրամ փոխհատուցում ստանալ։
Սա հստակ խոսում է իշխանության նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Մարդիկ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն խորանում իշխանության կողմից կատարվող ռեֆորմի դետալների, դրական և բացասական կողմերի մեջ, այլ ուղղակի մերժում են այն՝ որպես անվստահության հետևանք։
Ընդհանրապես, գործող իշխանության նկատմամբ առկա է վստահության խորը դեֆիցիտ՝ ցանկացած գործընթաց, ցանկացած ռեֆորմ, ցանկացած որոշում մարդկանց մոտ կասկած է առաջացնում, որ այն ունենալու է բացասական հետևանք քաղաքացիների և պետության համար։ Իսկ պատճառը պարզ է՝ այս իշխանությունը սպառել է հասարակության մոտ վստահության չափաբաժինը, և այլևս կարևոր չէ, թե ինչ է արվում, ինչ է ասվում, ուղղակի չեն վստահում։ Չնայած, յոթ տարի նույն դասարանում մնացածին ո՞նց վստահեն։
Նոր իշխանության թիվ մեկ գործոնը պետք է լինի պատասխանատվությունը՝ պատասխանատվություն ասված խոսքի, տված խոստման նկատմամբ, պատասխանատվություն հայրենիքի և քաղաքացու նկատմամբ»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
122402.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
152001.09.2026, 18:06